211652_close_icon
views-count18515 դիտում article-date 09:59 30-01-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ЗИЛ-ը «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել է էլեկտրասյանը և կոտրել հետիոտնային անցման լուսացույցը․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 28-ին արտակարգ դեպք  է տեղի ունցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մխիթար Մուրադյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը և հետիոտնային անցման համար տեղադրված լուսացույցին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Եսայանն ու Հովսեփ Հովհաննիսյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր