211652_close_icon
views-count1051 դիտում article-date 17:50 29-01-2024

Տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները

Երևանի ավագանու որոշմամբ հստակ կարգ է սահմանված անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է շրջայց կատարել մայրաքաղաքում և տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորել՝ կատարել ավագանու սահմանած պարտականությունները:

Նմանատիպ նյութեր