29449 դիտում
16:46 27-01-2024
Արտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի մարզում. Քարագլուխ գյուղի ճանապարհին հսկայական ժայռերը պոկվել ու թափվել են ճանապարհին՝ փակելով այն. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «ՌաֆէլԳրիգ» ՓԲԸ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի վարչական տարածքումՙ հսկայական ժայռաբեկորները պոկվել, թափվել ու փակել են ճանապարհը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկանալով՝ օպերատիվորեն ժամանել են նաև «ՌաֆէլԳրիգ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր, օգտագործելով հատուկ տեխնիկաներ, փրկարարների հետ ճանապարհի հատվածից հեռացրել են թափված ապառաժ քարերը:
Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն կա վտանգ, որ տեղացած առատ ձյան և ձնահյուսքի պատճառով հնարավոր է՝ նորից քարաթափում տեղի ունենա:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1912 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)