Արտակարգ իրավիճակ Կորեայի ձորում. հսկայական ժայռաբեկորները թափվել ու փակել են ճանապարհը. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է. օպերատիվ են գործել միայն փրկարարները, Երևանի գնդի պարեկներն ու գյուղապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտաքի մարզում: Կեսգիշերն անց Կորեայի ձորում հսկայական ժայռաբեկորների փլուզման հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել և դարձել է վտանգավոր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն արձագանքել են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները:
Օպերատիվորեն արձագանքել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու Քանաքեռավանի գյուղապետարանի աշխատակիցները:
Այս պահին էլ սողանքի լուրջ վտանգ կա և հսկայական քարերը թափվում ու լցվում են ճանապարհով մեկ:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչ Գևորգ Մինասյանի կողմից Քանաքեռավանից դեպքի Կորեայի ձոր իջնող հատվածն է փակվել, իսկ պարեկային ծառայության Երևանի գնի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արման Սողոմոնյանն ու Տիգրան Ղալեչյանը փակել են Երևանից դեպքի Քանաքեռավան տանող հատվածը:
Որոշ վորորդներ մեծ դժվարությամբ են հասկանում, որ ճանապարհը փակ է և «զոռբայությամբ» փորձում են անցնել, սակայն պարեկներն ու ճանապարհային ոստիկանները իրենց գործը պրոֆեսիոնալ ձևով կատարում են, առաջին հերթին՝ ելնելով հենց քաղաքացու անվտանգությունից:
Այս պահին փրկարարները, պարեկները, գուղապետարանի աշխատակցիները սպասում են, որպեսզի ժամանեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցներն ու ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները, որպեսզի «խելք-խելքի տան» և խնդիրը արագ լուծեն, իսկ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն ու ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին՝ առայժմ ձեռնպահ մնալ նշված հատկածով երթևեկելուց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի