6818 դիտում
20:31 26-01-2024
Մեղրին "հանձնում" են / Նարե Սոսեն քաղաքական ապաստարան է խնդրել / Ադրբեջանը եվրոպական արժեքների դեմ է
"Մեղրին դատարկվում է, Մեղրիում պետական կառույցներն են փակում, Մեղրին հանձնում են"։ Նման ձևակերպումներով են հանդես եկել վերջին օրերին Հայաստանից դուրս բնակվող որոշ համացանցային օգտատերեր, ինչով առաջացրել են մարդկանց մոտ մեծ անհանգստություն։ Մեղրիում տիրող իրավիճակը մեկնաբանում է հենց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Արծածվող թեմաներից է Նարե Սոսեյի հետ կապված պատմությունը։ Նա ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել, սակայն այդ դիմումը այլ ուղղություն էր ստացել։ Մանրամասները հենց Նարե Սոսեն է մեկնաբանում։ Նա հայտնել է, որ քաղաքական ապաստան է խնդրել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Ի թիվս մարդու իրավունքների ոտնահարման մի շարք փաստերի, ԵԽԽՎ-ն այդ մոտեցումը հիմնավորեց նաև Լաչինի միջանցք եվրոպական փաստահավաք պատվիրակությանը մուտքը թույլ չտալու փաստով։ Սակայն Բաքուն, ոչ միայն չի նեղվել, որ ԵԽԽՎ-ն իր լիազորությունները դադարեցրել է, այլև ի պատաասխան՝ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը:
Լրագրող՝ Նարինե Կիրակոսյան
Լրագրող՝ Նարինե Կիրակոսյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7520 դիտում
18:34 18-11-2023
Կուբաթլույի արծիվը․ Նարե Սոսեն ներկայացնում է հերոսապատման առաջին պատմվածքը՝ նվիրված Տարոն Անդրեասյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17714 դիտում
15:30 25-01-2024
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի ավագանու անդամ Նարե Սոսեն իր առևանգման մասին փակագծեր է բացում
Այս բաժնից
907 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
916 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4372 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին