211652_close_icon
views-count1696 դիտում article-date 13:10 25-01-2024

Աֆղանստանում կործանված ռուսական ինքնաթիռից գողացել են 1,2 մլն դոլար

Անցած կիրակի Աֆղանստանի լեռներում կործանված ռուսական Falcon 10 ինքնաթիռից գողացել են 1,2 մլն դոլար: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Hasht e Subh-ը։

Պորտալի տվյալներով՝ կործանված ինքնաթիռին առաջինը մոտեցել են մի խումբ մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կապված են եղել թալիբների զինված ուժերի շտաբի պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիրաթի հետ։

Տեղեկանալով գողության մասին՝ Բադախշանի թալիբների նահանգապետ Մուհամմադ Այուբ Խալիդը հանձնաժողով է նշանակել՝ հետաքննելու, թե ինչ է տեղի ունեցել կործանված ինքնաթիռում։ Հստակեցվում է, որ այն ղեկավարում է այս նահանգում թալիբների հետախուզության ղեկավարը։

Falcon 10 բիզնես-ջեթը կործանվել է Աֆղանստանի լեռներում. անձնակազմի չորս անդամները փրկվել են, սակայն երկու ուղևորները՝ ձեռնարկատերեր Աննա և Անատոլի Եվսյուկովները, ողջ չեն մնացել: ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առաջնահերթ տարբերակ է անվանել երկու շարժիչների խափանումը։

Նմանատիպ նյութեր