211652_close_icon
views-count43994 դիտում article-date 15:12 24-01-2024

Գյումրիում 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3 կին հետիոտնի․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 15։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մաթևոս Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 25-ամյա Աննա Ն․-ին, 26-ամյա Աննա Հ․-ին և 26-ամյա Ալյոնա Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գևորգյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մաթևոս Մ․-ն Opel-ը շահագործում է՝ որպես «Յանդեքս տաքսի»։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր