211652_close_icon

Իրանի զինված ուժերը համալրվել են նոր ռազմավարական անօդաչու թռչող սարքերով

views-count1507 դիտում article-date 22:50 23-01-2024
Իրանի զինված ուժերը համալրվել են նոր անօդաչու թռչող սարքերով։ Երկրի տարբեր շրջաններում տեղակայված ստորաբաժանումները հարվածային նոր սարքեր են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական լրատվամիջոցները:

Համալրված տեխնիկայի թվում են «Աբաբիլ-4» և «Աբաբիլ-5» դրոնները, որոնք կարող են հետախուզական, դիտարկման ու ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրներ կատարել: «Արաշ» և «Բավար» անօդաչուներն ընդունակ են ճշգրիտ հարվածել հեռահար թիրախներին: Դրանցից բացի բանակը համալրվել է «Կարար» տեսակի ռեակտիվ դրոնով:

Նմանատիպ նյութեր