211652_close_icon
views-count1045 դիտում article-date 12:59 19-01-2024

Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Պաղեստինի պետականության հեռանկարը Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վարտից հետո՝ խոստանալով այդ հարցում դիմակայել Միացյալ Նահանգներին, որի ղեկավարությունը հրապարակավ հայտարարություններում նշել է, որ Իսրայելի կողքին պետք է նաև Պաղեստին պետություն ստեղծվի, գրում է timesofisrael.com-ը:

Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Միացյալ Նահանգներին ասել է, որ դեմ է Գազայում հակամարտության ավարտից հետո Պաղեստին պետության ստեղծմանը:

Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքացիների մեծ մասը դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը, և ինքը միշտ կդիմադրի դրան:

Մամուլի ասուլիսում Նեթանյահուն խոստացել է շարունակել հարձակումը Գազայում «մինչև լիակատար հաղթանակ»՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և մնացած իսրայելցի պատանդների վերադարձը, ավելացնելով, որ դա կարող է տևել «ավելի շատ ամիսներ»:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում սպանվել է գրեթե 25,000 պաղեստինցի, և իսկ բնակչության 85%-ը տեղահանված է: Իսրայելը ինտենսիվ միջազգային ճնշման տակ է՝ զսպելու իր հարձակումը Գազայում և բովանդակալից բանակցություններ վարելու պատերազմի կայուն ավարտի շուրջ:
Բազմաթիվ պետություններ, այդ թվում Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ն, կոչ են արել վերականգնել «երկու պետության ստեղծմամբ լուծումը»:

Նմանատիպ նյութեր