Բենիամին Նեթանյահուն պաշտպանում է Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտպանում է Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարը:
Երուսաղեմում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն ասել է, որ նրա հետ կքննարկի նախագիծը գործնականում իրականացնելու ուղիները:
Նշենք, որ մարտին խորհրդարանական ընտրություններից առաջ Նեթանյահուն խոստացել էր թույլ չտալ Պաղեստին պետության ստեղծումը: