211652_close_icon

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը

views-count1009 դիտում article-date 21:42 16-01-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալսալամին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման միտումները և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

Նմանատիպ նյութեր