211652_close_icon
views-count928 դիտում article-date 22:25 05-04-2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Ջրային ոլորտի տնօրեն Ուիսթոն Յուին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են ջրային ոլորտում նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Քննարկվել են նաև ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող մի շարք հարցեր: ՀԲ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու Կառավարութանը տվյալ ոլորտում ՀԲ հայտնի լավագույն փորձը:

 

Նմանատիպ նյութեր