211652_close_icon
views-count886 դիտում article-date 23:27 15-01-2024

Բելգորոդի մոտակայքում ԱԹՍ է խոցվել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ Բելգորոդ քաղաքի մոտակայքում անօդաչու թռչող սարք է խոցվել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բելգորոդի շրջանում ՀՕՊ համակարգով ինքնաթիռի տիպի ԱԹՍ է խոցվել, այն մոտենում էր քաղաքին։ Օպերատիվ ծառայությունները ստուգում են իրավիճակը ԱԹՍ–ի ընկնելու վայրում։ Նախնական տվյալներով տուժածներ չկան»,– իր Telegram ալիքում գրել է Գլադկովը։

Նա նշել է, որ երկու տուն է վնասվել, տեղեկություններն այդ մասին ճշտվում են։

Նմանատիպ նյութեր