211652_close_icon
views-count1228 դիտում article-date 23:11 15-01-2024

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Ադրբեջանին դատապարտող բանաձևը

Եվրոպայի ավտոմոքենաների արտադրողների միության տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ի 11 ամսում էլեկտրական ավտոմոբիլների վաճառքի ծավալներով եվրոպական մի շարք երկրներից առաջ է անցել: Փոխանցում է Ermenihaber-ը։

Մասնավորապես 2023-ի հունվար-նոյեմբեր ամսիների ընթացքում Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներում ընդհանուր առմամբ վաճառված էլեկրոմոբիլների քանակը կազել է 1.378.441, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 48.2 տոկոսով:

Էլեկտրոմոբիլների վաճառքի հարցում Եվրամիության անդամ 27 երկրներից առաջատարը Գերմանիան է՝ 469.565-ով: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան՝ շուրջ 261.000 ցուցանիշով, ապա Նիդերլանդները՝ ավելի քան 103.000-ով:

Թուրքիան շուրջ 55.000 վաճառված էլեկտրոմոբիլով 7-րդն է՝ հաջորդելով Իտալիային, իսկ մեկ լիցքավորմամբ ավելի երկար տարածություն հաղթահարող վաճառված էլեկտրոմոբիլների քանակով 6-րդն է: Դրանց թիվն ավելի քան 60.000 է: 

Նմանատիպ նյութեր