211652_close_icon
views-count2194 դիտում article-date 09:45 13-01-2024

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Հյուրերը տպավորված էին մանկապատանեկան մրցաշարի մասնակիցների քանակով, որն այս տարի աճել է և մոտ 600 մասնակից է դարձել, ինչպես նաև հետևեցին շրջանային մրցաշարերին, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Շվեդիայի, Ղազախստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

Նմանատիպ նյութեր