211652_close_icon
views-count1507 դիտում article-date 14:32 12-01-2024

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Հունվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Հանրապետության տարածքում`

Հունվարի 12-ի և 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը կնվազի 3-5, 14-ի գիշերը ևս 6-8 աստիճանով, 15-17-ին նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր