967 դիտում
19:21 11-01-2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հարկային օրենսգրքում եւ «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Կարգավորումները ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու, իսկ սնանկ ճանաչված պարտապանը՝ սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն:
Կկանոնակարգվեն մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը սկսված (կամ դրանց վերաբերյալ հանձնարարագիր հրապարակված) ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացմանը, եկամտային հարկի, սոցիալական վճարների եւ դրոշմանիշային վճարի գումարների բավարարման հերթականությանը, այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարի վճարմանը, օրենքով նախատեսված դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկին, էլեկտրոնային ապացույցների ներկայացմանը վերաբերող հարցերը:
Արթուր Մանուկյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է հետաձգել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը (2025 թվականի հունվար): Ըստ նրա՝ կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ: Նշվել է, որ կարգավորվել են էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառությունը եւ դատական ծախսերի հաշվառման հետ կապված հարցերը:
Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը մանրամասնել է, որ փոփոխությունները հարկային վարչարարության հեշտացմանն են միտված:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման անհրաժեշտությամբ եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացմամբգ ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:
Հիմնական զեկուցողի խոսքով օրենքի նախագծով երկու տարի անընդմեջ համապատասխան ստուգարքը «չստուգված» գնահատվելու դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է ազատվել աշխատանքից: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ եւ փոփոխություններ չեն եղել:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի՝ նախաձեռնությունն ուղղված է բարելավելու սնանկության գործընթացը:
Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը լրամշակվել է՝ հաշվի առնելով նաեւ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության դիտարկումները: Փոփոխությունների արդյունքում ԲՏԱ նախարարությունը հանվել է տեղեկատվություն տրամադրող նախարարությունների ցանկից: Հստակեցվել են էլեկտրոնային վարույթի ընթացքում էլեկտրոնային աճուրդների հետ կապված կարգավորումները:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ նախաձեռնությունն ամբողջությամբ վերաբերում է սնանկության վարույթի ընթացակարգին՝ սկսած հարուցումից մինչեւ վարույթի ավարտը: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ կից օրինագծերի փաթեթը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է երկու փոփոխություն:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ ներկայացրել է բանավոր առաջարկներ:
«Առաջարկի ընդունման արդյունքում կփոխվի փողերի լվացման գործերով դատարանների առարկայական ընդդատությունը»,- ընդգծել է զեկուցողը: Ըստ պատգամավորի՝ ակնկալվում է, որ փոփոխությունները կնպաստեն ապահովելու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերի մասնագիտացվածությունը եւ գործերի ողջամիտ ժամկետներում քննությունը, ինչի արդյունքում կբարելավվի փողերի լվացման դեմ պայքարը: Կառավարության ներկայացուցիչն ընդունելի է համարել պատգամավորի առաջարկները:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նշվել է, որ նախագծի ընդունման արդյունքում կլուծվեն գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, որոնք կապված են վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաեւ նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի եւ նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցերին:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դատական օրենսգրքում եւ «Պետական գույքի կառավարման մասին» ու դրանց կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթների քննարկումները:

Նմանատիպ նյութեր
799 դիտում
18:20 23-05-2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1085 դիտում
14:30 05-03-2015
Գործադիրը մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել
1089 դիտում
15:59 06-11-2014
Գործադիրը հավանության է արժանացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Այս բաժնից
670 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
727 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
694 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ