211652_close_icon
views-count724 դիտում article-date 20:44 08-01-2024

Եգիպտոսի նախագահը մերժել է պաղեստինցիներին իրենց տարածքից վտարելու ցանկացած ձև

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում իր պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ կտրականապես մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանման ցանկացած ձև:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։

Եգիպտոսի նախագահը նշել է, որ իր երկիրը ներկայումս զգալի ջանքեր է գործադրում և պահպանում է բոլոր անհրաժեշտ կապերը տարբեր կողմերի հետ՝ Գազայում հրադադարի հասնելու և այնտեղ բավարար քանակությամբ մարդասիրական օգնության անհապաղ առաքման համար։

Ալ-Սիսին ընդգծել է, որ Պաղեստինի ազգային վարչակազմն Աբասի գլխավորությամբ առանցքային դեր է խաղում ընթացիկ իրադարձություններում: Եգիպտոսի նախագահի համոզմամբ՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում անվտանգության և կայունության միակ երաշխիքը 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծումն է, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է։

Նմանատիպ նյութեր