211652_close_icon
views-count1984 դիտում article-date 12:00 02-05-2014

Ֆրանսիայի նախագահը պետք է պարզաբանում պահանջի Բաքվից՝ լրագրողուհուն վտարելու համար. HRW

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է նախօրեին [url=https://shamshyan.com/hy/article/12845/]Բաքվից ֆրանսիացի լրագրողուհու վտարման միջադեպին[/url], ով ժամանել էր Բաքու՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու համար: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի միջազգային գործընկերները, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը, պետք է հասկացնի Ադրբեջանին, որ իրավապաշտպանների հետապնդումը շարունակելը կազդի ԵԽ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»: Հիշեցնենք, որ ֆրանսիական ITL հեռուստաընկերության թղթակից Իրինա Վոլոշինան մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 5-ին Մոսկվայից օդանավով ժամանել էր Բաքու՝ վերոնշյալ հեռուստառեպորտաժը պատրաստելու նպատակով, սակայն չէր հասցրել հասնել անցակետին, քանի որ վերջինիս ժամը 10:00-ին Մոսկվա թռչող օդանավով հետ էին ուղարկել: Իսկ ապրիլի 28-ին Լեյլա Յունուսից և նրա ամուսնուց՝ Արիֆ Յունուսից Ադրբեջանի իշխանությունները խլել էին իրենց անձնագրերը՝ արգելելով Բաքվից հեռանալ: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ չի բացառվում, որ մայիսի 11-12-ը Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպի Լեյլա Յունուսին: Դատախազությունը Յունուսներին ճանաչեց ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադորովի գործով վկաներ, ով մեղադրվում է «Հայաստանի համար աշխատելու մեջ»:

Նմանատիպ նյութեր