211652_close_icon
views-count1330 դիտում article-date 10:52 08-01-2024

«Երբ երկրի ղեկավարը տեսնում է, որ որեւէ գերատեսչություն թերանում է, պետք է լինեն հետեւանքներ, դա ազդակ է նաեւ ինձ»․ Գրիգոր Մինասյան. Aravot.am

«Վարչապետի այցերի արդյունքում բոլորս տեսանք հրաժարականներ եւ համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի աշխատանքն անպայման պետք է ունենա իր հետեւանքները։

Քրեական վարույթներ դեռեւս հարուցված չեն, գոնե իմ ունեցած ինֆորմացիայով, բայց բնականաբար, մեր իրավապահները, հատկապես այս դեպքում` Հակակոռուպցիոն կոմիտեն, ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ արդյոք կա՞ տեխնիկական առաջադրանքի եւ հանձնման-ընդունման ակտի միջեւ անհամապատասխանություն, թե՞ ոչ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Ըստ նրա՝ եթե որեւէ մեկն ընդունել է ապրանք կամ գույք, որը չի համապատասխանում պայմանագրային հարաբերություններին, բնականաբար, վարույթներ կլինեն։

«Իսկ ինչ վերաբերում է մնացած պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է։ Եվ երբ ղեկավարը տեսնում է, որ որեւէ գերատեսչություն թերանում է, բնական է, որ պետք է լինեն հետեւանքներ։ Նախկինում դա կարող էր լինել ավելի թաքնված եւ ոչ բացահայտ հանրային, ի ուրախություն ինձ եւ մեր բազմաթիվ քաղաքացիների, թափանցիկ, բաց տեղի են ունենում գործընթացներ։ Եվ դա նաեւ ազդակ է բոլոր գերատեսչություններին, գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, ինձ անձամբ, թե ինչպես պետք է աշխատել եւ ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- հավելեց Գրիգոր Մինասյանը։  

Նմանատիպ նյութեր