211652_close_icon
views-count2038 դիտում article-date 15:53 05-01-2024

«Տուկի թել» օպերացիան կարող էր տպավորել, եթե զուգահեռ «ցնղող, դարակազմիկ» կադրային նշանակման ականատեսը չլինեինք․ Լիլիթ Գալստյան

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Բնականաբար, ոչ ճամբարափոխ քաղշիննախարարի համար եմ ափսոսում, ոչ էլ՝ մարզպետի, որի ազգանունն իսկ save չեմ արել։

«Տուկի թել» պայմանական անունով օպերացիան կարող էր տպավորել, եթե օրինակ դրան զուգահեռ մի շատ «ցնղող, դարակազմիկ» կադրային նշանակման ականատեսը չլինեինք, և չկայացած արևելագետ մի թիմակից երիտասարդ քայլական, ուշադրություն!!!!! չնշանակվեր ԲՏԱ /Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության/ նախարար։

Մնայցալը պուպոլիստական գռեհիկ և ունայն show է, տուկի թելով կարված PR, ցավալիորեն ողբերգական մի իրականություն, ուր անվտանգությունից մինչև արդարադատություն՝ անխտիր բոլոր ոլորտներում, տուկի թելով կցմցած բուտաֆորիկ պետություն է, աղետալի կարկատան, զոռբայություն, տգիտություն ու համատարած ոչ պրոֆեսիոնալիզմ։

Իսկ «ճարահատյալ պրառաբի» դերում հայտնվածը թող ԱԺ մտնելուց առաջ ոտքով անցնի դարպասի երկայնքով և տեսնի, թե ոնց են այլանդակել հուշարձանի հենասյուները կամ անցնի կենտրոնի փողոցներով ու նկատի մայթաշինության համատարած այլանդակությունները․․․»։

Նմանատիպ նյութեր