211652_close_icon
views-count1957 դիտում article-date 12:01 31-12-2023

Հաջորդ տարի մենք միասին մեծ ու կարևոր աշխատանք ունենք անելու․ Սուրեն Շահվերդյան

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը գրել է․
 
«Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի սիրելի´ գործընկերներ,
 
շնորհակալ եմ ինձ գրկաբաց ընդունելու համար: Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդի առիթով: Հաջորդ տարի մենք միասին մեծ ու կարևոր աշխատանք ունենք անելու: Ես բերում եմ բազմաթիվ ծրագրեր, լի եմ եռանդով, վճռականությամբ և ինչու չէ` երազանքով, որ մեր թատրոնը բարձրանա այնպիսի աստիճանի, որ հպարտության առարկա լինի մեր հայրենիքի մշակութային կյանքում: Մենք դա կարող ենք անել միասին: Ջանք չեմ խնայելու դրա համար, քանի որ մենք համախոհներ ու երազողներ ենք, որոնք շարժվում են առաջ, ուս ուսի: Անմիջապես տոներից հետո, ինչպես խոստացա, կհանդիպեմ յուրաքանչյուրիդ հետ, կլսեմ ձեզ հուզող խնդիրները, միասին կփորձենք դրանց համար լուծումներ գտնել և ռազմավարական ծրագրեր կազմել:
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որ մեր թատրոնը աննախադեպ վերելք ապրի:
 
Միշտ ձեր` Սուրեն Շահվերդյան»։

Նմանատիպ նյութեր