43409 դիտում
10:55 28-12-2023
Երևանում ողբերգական ավտովթարի մասնակիցներից՝ Հատուկ քննչական ծառայության նախկին աշխատակիցը, ով հետո դարձել է փաստաբան, եղել է խմած. բախվել էին նրա վարած Ford Fusion-ը և Volkswagen Golf-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 12-ին Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, ժողովրդին հայտնի «Հարկայինի» դիմաց ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ford Fusion-ի վարորդ Երևանի բնակիչ 37-ամյա Հրաչյա Մուշեղյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Ինչպես հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Մուշեղյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, ապա ազատվել է ՀՔԾ-ից և զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ու ցավալին այն է, որ սույն պարոնը, ով քաջ ծանոթ եղել իրավապահ համակարգի նիստուկացին, գուցե վստահ լինելով իր կարողությունների վրա, խմած՝ ավտովթարի պատճառ է դարձել (ըստ տեղեկության՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը պարզվելու է, ու դարձել է ողբերգական ավտովթարի հեղինակ):
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա փորձել է քննիչներին և պարեկներին համոզել, որպեսզի սթափության թեստ չհանձնի, սակայն օգուտ չի տվել: Օգուտ չի տվել անգամ այն, որ սկսել է ներկայանալ, թե «կորած մարդ չեմ, էսինչ բնագավառում եմ եղել», ու սկել է «Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել»:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 12-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01․20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Հարկայինի դիմաց», ճակատ ճակատի բախվել էին 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել էր։
Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, իսկ Volkswagen-ի ուղևոր Նվարդ Կոճապանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն․ կնոջ առողջական վիճակը բժիշկները գնահատել էին ծանր։
Ford Fusion-ի վարորդը տեղափոխվել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն էին կատարել պարեկները՝ նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հենրիկ Սահրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)