85473 դիտում
10:40 12-08-2023
Ողբերգական ավտովթար Երևանում․ բախվել են Ford Fusion-ն ու Volkswagen Golf-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01․20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Հարկայինի դիմաց», ճակատ ճակատի բախվել են 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել է։
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, իսկ Volkswagen-ի ուղևոր Նվարդ Կոճապանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն․ կնոջ առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։
Ford Fusion-ի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները՝ նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հենրիկ Սահրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+