211652_close_icon
views-count45207 դիտում article-date 21:28 26-12-2023

Հաղթանակ թաղամասի բնակիչներն  ասում էին․ «Հալալ ա մեր թաղապետին, խոստացավ ու արեց»․ «մահաբեր» կամրջին տեղադրվեցին երկաթե, պաշտպանիչ, լուսային փարոսիկներով արգելապատնեշներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հանձնարարությամբ Հաղթանակ թաղմասում՝ ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում ավարտվեց մահաբեր անունը ստացած ինքնաշեն կամրջի աջ և ձախ կողմերում պաշտպանիչ երկաթե ճաղավանդակների տեղադրման աշխատանքները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղապետի հանձնարարականով մի քանի օրում տեղադրվեցին ոչ միայն երկաթե պաշտպանիչ ճաղավանդակները, այլև դրանց վրա փակցվել են լուսային փարոսիկներ, ինչը հնարավորություն կտա վարորդներին մթության ժամանակ կողմնորոշվել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Իսկականից զարմացած ենք, որ 2-3 օրում մեր վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հարցը լուծեց՝ ի շահ բնակչի ու վարորդների։ Ճիշտն ասած չէինք հավատում, որովհետև ինչքան թաղապետ ա փոխվել, բոլորը խոստանում էին, որ էս «մահաբեր» կամրջի հարցը կլուծեն, բայց մնում էր «դառը հիշողություն» ու ամեն անգամ, երբ ավտոմեքենաները հայտնվում էին ջրատարում, հաջորդ օրը թաղապետարանից գալիս, նորից նույն խոսքերն էին ասում, թե վաղվանից մեծ թափով սկսելու են աշխատանքները, բայց բոլորի խոսքը «թիթեռի կյանք» էր ունենում, բա հիմա ոնց չասես, որ հալալ ա էդ մարդուն։ Նույնիսկ իր սուղ ու ծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում ամեն օր անձամբ թաղապետարանի համապատասխան բաժինների ղեկավարների հետ ժամանել և հետևել  է աշխատանքներին։ Բան չունենք ասելու։ Հալալ ա։ Եթե ամեն ղեկավար նման մոտեցում ցուցաբերի բնակիչներիս բարձրացրած հարցերին, ապա կունենանք մեր սիրելի երկիրը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 21-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը այցելել էր Հաղթանակ թաղամաս՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ», և տեղում հանձնարարականներ էր տվել՝ գյուղի ինքնաշեն կամրջի վերանորոգման համար:  Թաղապետի հետ էին համապատասխան բաժինների պետերը: 

Տեղում թաղապետը հանդիպել էլ նաև բնակիչների հետ, որից հետո արդեն հանձնարարականներ տվել, որպեսզի սկսեն ինքնաշեն կամրջի աջակողմյան և ձախակողմյան հատվածներում ժամանակավոր տեղադրել պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ, իսկ գարնանը թաղապետարանը իր միջոցների հաշվին ոչ միայն հիմնովին կվերանորոգի կամուրջը, այլև կլայնացնի: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հատնել էր ֆոտոլրագրողը, ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում՝ «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել էր և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։ Քաղաքացիների օգնությամբ վիրավոր վարորդը դուրս էր բերվել ավտոմեքենայից և իրենց սեփական ավտոմեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր