50337 դիտում
19:57 25-12-2023
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդին օգնության են հասել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան- Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 30 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Փրկարարները և պարեկները օգնել են 24-ամյա վարորդ Հրաչիկ Օհանյանին մեքենան դուրս բերել անվտանգ վայր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)