211652_close_icon
views-count1576 դիտում article-date 19:32 23-12-2023

Հայ դահուկորդները 3-րդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի համալսարանների 1-ին ձմեռային առաջնությունում

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում ավարտված Եվրոպայի Համալսարանների 1-ին ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը՝ Գլեբ Մոսեսով և Ժիրայր Առաքելյան կազմով, գրավել է թիմային 3-րդ տեղը, գրում է Armsport-ը։

Խաղերին մասնակցում էին Եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր:

Հիշեցնենք՝ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ էր նվաճել Եվրոպայի Համալսարանների 1-ին ձմեռային առաջնության Ոլորավայրէջք ձևում, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 28-րդն էր։

Նմանատիպ նյութեր