211652_close_icon
views-count1093 դիտում article-date 19:04 23-12-2023

Առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին բուք է՝ ցածր տեսանելիությամբ։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել։

 

Նմանատիպ նյութեր