37596 դիտում
16:57 19-12-2023
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ապարանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել Ապարանի բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ապարան քաղաքի շրջանաձև խաչմերուկից դեպի Ապարանի հուշարձան տանող ճանապարհահատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Խաչիկ Թովմասյանն ու Արտուշ Սահակյանը։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+