24427 դիտում
20:42 23-11-2023
Վրաերթ՝ Արմավիր քաղաքում. 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Մեր տուն» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Հրաչ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին երեխային տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել են ու ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Խալաթյանն ու պարեկ Սասուն Արշակյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։
Վրաերթի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12766 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ