211652_close_icon
views-count26595 դիտում article-date 19:58 10-06-2024

Արտակարգ իրավիճակ՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակվել է. տեղում է Լոռու մարզպետը․ օպերատիվորեն ժամանել են փրկարարները, պարեկներն ու «Ալավերդու ճանշին»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության  Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ալավերդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, Ալավերդիի փրկարարական ջոկատի պետ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել ու արդեն ճանապարհը բացելու ուղղությամբ հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում «Ալավերդու ՃՇՇ» ճանշինականները:

Դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները նույնպես միացել են և օգնում են փրկարարներին ու ճանշինականներին՝ ճանապարհի վրայից հեռացնելով հողազանգվածը:

Մարզպետարանի աշխատանքերը տեղում ղեկավարում է մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:

Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  

ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ նշված հատվածում պարեկները անցել են ուժեղացված ծառայության:

 Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր