211652_close_icon
views-count1249 դիտում article-date 18:46 08-12-2023

Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Յորղոս Գերապետրիտիսն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Յորղոս Գերապետրիտիսն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Հունաստանի ԱԳՆ-ից։

Հունաստանի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, որում հաղորդվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։

Ընդգծվել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։

Նմանատիպ նյութեր