211652_close_icon
views-count13750 դիտում article-date 11:51 07-12-2016

Արարատի մարզում 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել դպրոցականին, ում իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 63-ամյա Զոհրաբ Հարությունյանը Արարատ-Արտաշատ միջհամայնքային ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, իր վարած Վազ 21099 մակնիշի 30 ՍԼ 470 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Այգավան գյուղի բնակիչ, 17-ամյա Ասթինե Գաբրիելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արարատի բժկական կենտրոն և դեպքի մասին տեղեկացրել ոստիկանության Արարատի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Գաբրիելյանը սովորում է Ոսկետափ գյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր