211652_close_icon
views-count952 դիտում article-date 10:50 08-12-2023

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Բաղդադում ամերիկյան դեսպանատան շրջակայքը հրթիռակոծվել է, շենքում հնչել են տագնապի ազդանշաններ, հայտնում է Shafaq news-ը՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության ուժերի աղբյուրին։

Այս մասին հայտնում է նաև Reuters-ը՝ հղում անելով սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերին և իրազեկ աղբյուրին։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում և Իրաքում ենթարկվել են 73 հարձակման: Պենտագոնը հայտնել է, որ հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմ սկսելուց հետո ամերիկյան բազաների վրա հարձակումները հաճախակի են դարձել: Դրանց պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շիա շարժումը, որին աջակցում է ՀԱՄԱՍ-ը։ Սիրիայում կա մոտ 900 ամերիկացի զինծառայող, Իրաքում՝ 2,5 հազար։

Նմանատիպ նյութեր