3721 դիտում
20:18 16-12-2020
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովստին, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ, համապատասխան նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որն իրականցվել է ռուս խաղաղապահների և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Կարող եմ իմ կողմից հավելել միայն այն, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է»,- ասել է Զախարովան:
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։
Նմանատիպ նյութեր
8477 դիտում
17:56 15-12-2020
Մոտ օրերի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման երկրորդ փուլի իրականացումը
Այս բաժնից
580 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան