Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ. Հակոբ Արշակյան
Այսինքն մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է այսօր ԱԱԾ-ի բացահայտմանը, որ հանցավոր խմբի կողմից մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր են հայտնաբերվել:
«Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում իրավապահներին` այս անմարդկային հանցագործության շղթայի բացահայտման համար։
Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Հ.Գ. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով»,- գրել է նա։