211652_close_icon
views-count5445 դիտում article-date 09:39 02-03-2018

ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը շարունակում է հարստանալ պետական բյուջեի հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ «Բուլկի Արամը», շարունակում է հարստանալ ՀՀ պետական բյուջեի հաշվին: Բանն այն է, որ նրան պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքում են տեղակայված մի շարք պետական գերատեսչություններ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, ԱՎԾ Երևանի տարածքային ստորաբաժանումը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը և այլն: Ընդ որում, պետական այս կառույցներն այդ շենքում տեղակայված են վարձակալական հիմունքներով: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն այլ գերատեսչությունների համար այս ընկերությունից տարածքներ է վարձակալել՝ մեկ քմ-ն մոտ 5 հազար դրամ արժեքով: Արդյունքում` ՀՀ պետական բյուջեից Արամ Հարությունյանին պատկանող ընկերությանը վճարվել է 148 մլն 20 հազար դրամ: Իսկապես, հիանալի բիզնես է. ժամանակին լինելով ՀՀ քաղաքաշինության նախարար` Արամ Հարությունյանը կարողացավ իրենով անել «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքը և հիմա հարստանում է պետության հաշվին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր