211652_close_icon
views-count3233 դիտում article-date 12:06 01-06-2022

Մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է նահատակված մեր հերոսների բալիկների կողքին լինել. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է երեխաների օրվա առթիվ, մաղթել լուսավոր մանկություն, պայծառ ու բարեկեցիկ ապագա։

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ փոքրիկներ,

սրտանց շնորհավորում եմ ամենալուսավոր ու պայծառ այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Գաղտնիք չէ, որ բոլոր  երեխաները սիրո ու ջերմության աղբյուր են և նրանց համար  խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ապահովելը  մեր բոլորի  առաջնային պարտավորությունն է: Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով և մեր փոքրիկ քաղաքացիների հանդեպ նույն վերաբերմունքը պետք է լինի նաև ամբողջ հասարկության կողմից:

Բազմիցս եմ ասել, որ երեխաները մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են և այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նրանց ժառանգել ինքնիշխան, անկախ, զարգացող, անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք:

Տոնական այս օրը ուզում եմ  ևս մեկ անգամ գլուխ խոնարհել բոլոր այն լուսավոր տղաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի պաշտպանության:

Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ: Մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է նահատակված մեր հերոսների բալիկների կողքին լինել, ամենօրյա հոգածություն ու ուշադրություն նվիրել նրանց:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հիասքանչ տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ լուսավոր մանկություն, պայծառ ու բարեկեցիկ ապագա մեր անվտանգ ու բարգավաճող հայրենիքում:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։

Նմանատիպ նյութեր