211652_close_icon
views-count1012 դիտում article-date 09:25 26-11-2023

Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Թել Ավիվում՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին

Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը դուրս են եկել խաղաղ ցույցի Թել Ավիվում՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր պատանդներին, որոնք վերցվել են պաղեստինյան արմատականների կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։

Իսրայելի պաշտպանության նախարարության հարակից հրապարակում են հավաքվել նաեւ պատանդների հարազատները։ 

Ցույցի մասնակիցների խոսքով՝ այն ամենախոշորն էր պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո։ Քաթարական Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 100 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր