37092 դիտում
14:33 25-11-2023
Հայաստանում ճանապարհաշինարարությունը վերելք է ապրում. նման թափով ճանապարհներ ասֆալտապատվել էին միայն երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի ղեկավարած տարիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անհերքելի է, որ վերջին տարիներին Հանրապետությունում ճանապարհաշինարարությունը վերելք է ապրում ու ՀՀ Կառավարությունը ոչ մի լումա չի խնայում, որպեսզի Հանրապետությունում ճանապարհները դառնան եվրոպական չափանիշներին համապատասխան: Իզուր չէ, որ Երևանից դուրս շատ գյուղաբնակներ, տեսնելով, թե ինչպես են ասֆալտապատման աշխատանքներ կատարում, ասում են. «Նման տիպի հսկայածավալ ասֆալատապատման աշխատանքներ միայն կատարվել է սովետական տարիներին՝ Հայաստանի Ազգային հերոս, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին»:
Արդեն տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզում՝ Երևան-Հրազդան ավտոճանապարհի գլխավոր մայրուղում, սկսվել են հիմնովին ասֆալտապատման աշխատանքներ: Հին, դարն ապրած, բազմաթիվ անգամներ կարկատած ասֆալտը հիմքից քանդվում է և տեղը նախ լցվում է խճաքար, ապա մի քանի տակ կատարվում ամենաբարձր որակի ասֆալտապատում: Ճիշտ է, այս օրերին որոշ «վայ» վարորդներ հայտնվում են խցանումների մեջ, սակայն վարորդների գերակշիռ մասը տեսնելով, թե ինչ աշխատանքներ է կատարվում ճանապարհաշինարարների կողմից, իրենց երախտիքի խոսքն է ուղղում նրանց՝ ասելով. «Ոչինչ, թող մի քանի օր էս խցանումներով գնանք-գանք, բայց զատո հետո ունենալու ենք բարձ որակի ասֆալտապատված ճանապարհ: Մնում է այս լավ գործից հետո որոշ վարորդներ չտանջեն գազի սեղմակը ու չգնան փորձանքի գան, թե չէ նայելով ինչ հսկայական ճանապարհաշինարարական բում է տիրում Հանրապետությունում, այդ թվում՝ գյուղական այնպիսի բնակավայրերում, որտեղ ասֆալտապատում վերջին անգամ կատարվել է «մեր թվարկությունից առաջ», հիանում ենք»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհաշինարարների աշխատանքներին երբեմն թաքուն հետևում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում վրա է դրված ճանապարհաշինարարների որակյալ աշխատանքի վերահսկողությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Ժողովրդին հայտնի «Արծվի արձան»-ից մինչև Չարենցավանի վարչական տարածք՝ մոտ 15 կմ-անոց ճանապարհը կապիտալ ու հիմնովին վերանորոգում է «Եվրոասֆալտ» ընկերությունը, որը ասֆալտապատման աշխատանքներում հարուստ փորձ ունի:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10824 դիտում
22:53 27-12-2022
Վանաձորում մշակութային կյանքն օր օրի վերածնվում է և վերելք ապրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ