35216 դիտում
20:08 20-07-2020
Հայաստանում նման թափով ու որակյալ ճանապարհաշինարարական աշխատանքներ տեղի են ունեցել Անտոն Քոչինյանի և Կարեն Դեմիրճյանի իշխանության տարիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում ճանապարհաշինությունը վերջին 2 տարում մեծ թափ է ստացել:
Այսօր, հուլիսի 20-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպիսի հոգատարութամբ ու բարձր պատասխանատվությամբ են Վանաձոր-Երևան M-3 միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում ճանապարհաշինարարները իրականացնում լայնածավալ ու որակյալ ասֆալտապատման աշխատանքներ:
Այն իրականացվում է «Շին պլյուս» կազմակերպության կողմից: Ամբողջն իրականացվում է պետական միջոցներով:
Աշխատանքները, որոնք մեկնարկել են օրեր առաջ, ըստ տնօրինության, կավարտվեն նախատեսվածից շուտ։ Ափնա գյուղի տարածքում իրականացվող ճանապարհաշինությունն արդեն ավարտված է, ու ընթացքի մեջ է Քուչակ-Ապարան և Ծիլքար գյուղերի տարածքով անցնող ճանապարհահատվածի կապիտալ հիմնանորոգումը:
Վարորդները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հայաստանում չկա մի ճանապարհ, անգամ՝ կան գյուղեր, որ սովորաբար մենք ասում ենք՝ գտնվում են «գլոբուսից դուրս», այդ գյուղերում էլ են ներկայումս ընթանում լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ։ Եվ որ ամենակարևորն է՝ բարձր որակի»։
Իսկ ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ ասում էին․ «Էսպես որ գնաց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը համեմատվելու են Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղարներ՝ երջանկահիշատակ Անտոն Քոչինյանի և Կարեն Դեմիրճյանի հետ, նկատի ունենալով, որ և՛ Քոչինյանը, և՛ Դեմիրճյանը կառուցեցին ու շենացրին Հայաստանը։ Ու հիմա վստահ ենք, որ Հայաստանը կառուցելու ու շենացնելու են նաև Փաշինյանն ու Պապիկյանը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4655 դիտում
14:29 11-08-2020
Սոս Սարգսյանը Անտոն Քոչինյանի մասին. Սերգո Երիցյանի բացառիկ հարցազրույցը առանց մոնտաժի. 2012թ.. ՏԵՍԱՆՅՈՒԹ