211652_close_icon
views-count27337 դիտում article-date 18:59 23-11-2023

Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցից Ազատության պողոտա ընթանալիս բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վիրավոր անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Սարալանջից դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով տղա երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու քաղաքացիները։ Բժիշկները երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները և դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով Հնդկաստանի քաղաքացի է։ Նա Ազատության պողոտայով ընթանալիս է եղել դեպի Բաբայան փողոց և դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Mercedes-ին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր