Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը շրջայց է կատարել «Հաղթանակ» թաղամասում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, ղեկավարի տեղակալ Կարեն Մելքոնյանի և համապատասխան բաժնի աշխատակիցների հետ իրականացրեցին շրջայց՝ Հաղթանակ թաղամաս։
Շրջայցի ընթացքում տեղում ծանոթացան ընդունելության ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերին։ Նրանց պահանջը՝ երկար տարիներ ոռոգման ջրի բացակայություն է, որի պատճառով վտանգ է սպառնում այգիներին և պուրակներին։
Վարչական շրջանի ղեկավարը ծանոթանալով առկա խնդրին, խոստացավ, որ համապատասխան ծառայությունների հետ համատեղ կքննարկվի վերոնշյալ հարցը և խնդրին կտրվի համապատասխան լուծում։