211652_close_icon
views-count32064 դիտում article-date 20:37 21-11-2023

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հրդեհ է բռնկվել Սարուխան գյուղի 2 տներում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարուխան բնակավայրում տուն է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն  վաշտի ավագ պարեկ Դավիթ Բաբինյանն ու կրտսեր պարեկ Թաթոս Հայրումյանը: 
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Գավառի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Արսեն Բարսեղյանը: 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեսրոպ Մաշտոց փողոցի բնակիչ Միշա Հովհաննիսյանի թիվ 18 տանը կից հացատանը: Պարզվել է, որ այրվել է հացատան տանիքի ազբոշիֆերը, փայտե կառուցատարերը, ներսում կուտակված վառելափայտն ու գոմաղբը, ինչպես նաև Սամվել Զաքոյանին պատկանող թիվ 20 տան տանիքի կառուցատարերը՝ մասամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+

Նմանատիպ նյութեր