211652_close_icon
views-count1096 դիտում article-date 23:17 18-11-2023

«Այսօր այն մարդիկ, ում հետ բանակցել է ԵԱՀԿ-ն, որպես քաղբանտարկյալ գտնվում են Բաքվի բանտերում». Էդուարդ Շարմազանով. aravot.am

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Ազատություն Բաքվում եւ Երեւանում գտնվող քաղբանտարկյալներին» խորագրով ակցիա էր կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջեւից մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ քայլերթով շարժվեցին Պատկերասրահի ուղղությամբ, ուր քիչ ավելի ուշ այցելելու էին այսօր Երեւանում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի մասնակիցները։ Ակցիայի մասնակիցների ձեռքերում էին այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի կալանավայրերում գտնվող հայ քաղաքական եւ հասարակական քաղբանտարկյալ գործիչների եւ գերեվարվածների դիմանկարներով պաստառներ, գրում է aravot.am-ը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցներին ասաց․ «Ակցիան ինքնաբուխ է, եւ ակցիայի նպատակը մեկն է։ ԵԱՀԿ վեհաժողովի արտագնա նիստի մասնակիցներին պետք է տեղեկացնենք Բաքվի եւ Երեւանի բանտերում քաղբանտարկյալների առկայության մասին, ԵԱՀԿ ԽՎ 300-ից ավելի պատվիրակներին ներկայացնել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, որոնք գտնվում են կալանավայրերում միայն նրա համար, որ պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ Արցախի գաղափարի իրավունքը, որ միեւնույն ժամանակ Եվրոպան լռում է, որ Բաքվի բանտերում գտնվում են Արցախի նախկին իշխանությունները, գեներալները, այդ փառապանծ մարդիկ։ Եվ այս ամենն իրականացվում է ԵԱՀԿ-ի լուռ համաձայնությամբ։ Իսկ ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որը միջնորդ է եղել, ԵԱՀԿ համանախագահությունն է որոշել բանակցությունները։ Եվ այսօր այն մարդիկ, ում հետ բանակցել է ԵԱՀԿ-ն, գտնվում են Բաքվի բանտերում։ Օրինակ, Բակո Սահակյանը։ Ես այսօր ուզում եմ ԵԱՀԿ պատվիրակներին հարց տալ․ եթե Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ում հետ միջնորդները, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի համանախագահները, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը, ԵԱՀԿ ղեկավարները գալիս, Ստեփանակերտում նրանց հետ հանդիպում էին, հիմա ինչ, ընդունում են, որ իրենք հանդիպել են տեռորիստների, սեպարատիստների հե՞տ

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր