211652_close_icon
views-count955 դիտում article-date 13:47 18-11-2023

Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար մուտք է գործել Գազայի հատված

Առնվազն 26 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ նոյեմբերի 17-ին «Ռաֆահ» անցակետով մտել են Գազայի հատված: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի գրասենյակից։

«26 մարդասիրական բեռնատարներ ստուգվել են և Ռաֆահ անցակետով ուղարկվել Գազա»,- ասված է գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 12 բեռնատար տեղ է հասցրել սննդամթերք, 10-ը՝ բժշկական սարքավորումներ, մյուսները ջուր և և ժամանակավոր տեղավորման սարքավորումներ։

Նմանատիպ նյութեր