211652_close_icon

Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ուղիղ uպառնալիք է ՀՀ-ին․ Ալեն Սիմոնյան

views-count1177 դիտում article-date 14:27 16-11-2023
Արցախի պետական ինստիտուտների՝ Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չեմ տեսնում։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով դիտարկմանն՝ Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ի՞նչ է նշանակում` Արցախի հարցը վերջացել է։ Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված»,- նշեց Սիմոնյանը՝  կոչ անելով բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել։
Հիշեցնենք, որ Արցախի պատգամավորներն ու ընդդիմությունն առաջարկում են Հայաստանում ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն՝ պահպանելով պետական ինստիտուտների գոյությունը։
Ավելի վաղ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ևս հայտարարել էր, թե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։

Նմանատիպ նյութեր