211652_close_icon

Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում Իսրայելը կբախվի հիասթափության այնպես, ինչպես Հայաստանը՝ ղարաբաղյան հակամարտությունում. Էրդողան

views-count1042 դիտում article-date 15:11 15-11-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում Իսրայելը կբախվի հիասթափության այնպես, ինչպես Հայաստանը՝  ղարաբաղյան հակամարտությունում։ Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է haberchannel.com-ը:

«Տարիներ շարունակ «մեր հողերի» (չակերտները՝ խմբ.) մասին երազանքների հետևից ընկնելուց հետո Հայաստանը ղարաբաղյան պատերազմի «դասը քաղեց» (չակերտները՝ խմբ.) և «իր տեղն անցավ» (չակերտները՝ խմբ.), Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել։ Հետևաբար, մեզ համար ուժեղ և ժամանակակից բանակն անհրաժեշտություն է»,- ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամներին ուղղված ելույթի ժամանակ։

Նմանատիպ նյութեր