Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շյուքրիի հետ։ Գրում է Ermenihaber-ը։
Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հեռախոսազրուցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել Էր Ռիադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում ընդունված որոշումներին հետևելու համար։
Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը։