910 դիտում
09:57 10-11-2023
Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով
Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։
«Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի ապօրինի պահվող Արցախի բոլոր պաշտոնյաներին, ռազմագերիներին և այլ կալանավորներին՝ ոչ թե փոխանակման եղանակով, որպես Բաքվի կողմից մարդկային տառապանքի դաժան ապրանքափոխման մաս, այլ ավելի շուտ՝ միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան», - մասնավորապես, ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր
2236 դիտում
17:34 23-03-2017
ԱՄՆ կոնգրեսականներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆը ցեղասպանությունների կանխման մասին բանաձև են ներկայացրել
2240 դիտում
12:32 12-12-2020
ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել
Այս բաժնից
1213 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1480 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1141 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները